Առողջապահության լրատու 1.2011
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:
Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք:
Ինչո՞վ է դա պայմանավորված
Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել:
Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը:
Միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ հարկ է ինքնուրույն պատրաստել, չգնել քեթչուփ, մայոնեզ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ և այլն: Գնել միայն թարմ մթերք և տանը դրանք մշակել: Միայն այդպես կարող եք վստահ լինել, թե ինչ եք ուտում:
Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը:
Լեղաքարային հիվանդության ախտորոշումը
Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում:
Պահպանողական բուժում
Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի:
Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժումը
Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են: Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության:
Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում :
Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է:
luiza
03.04.2015
Մեդ-Պրակտիկ
01.04.2015
Հարգելի Մհեր, բարև Ձեզ: Իհարկե Ձեր դեպքում մի փոքր դժվար է կողմնորոշվելը և վերջնական պատասխան տալը: Հետազոտությունների պատասխանները որոշ չափով տարբերվում են միմյանցից, դրանք կատարվել են տարբեր ժամանակ և հավանաբար օրվա տարբեր ժամերի, որի հետ կապված որոշ տարբերություններ կարող էին լինել: Սակայն բոլոր պատասխաններում էլ հստակ նշված է քարերի առկայությունը, լեղու թանձր լինելը, պատերի հաստացումը, պատասխաններից երկուսում նաև նշվում է լեղապարկի պատերի այտուց: Լեղապարկի ֆունկցիայի խանգարում ամեն դեպքում կա: Վերջին երկուսը նշանակում են, որ լեղապարկի խրոնիկ բորբոքում կա, որի հետևանքով լեղապարկի պատերը հաստացել են: Ինչ վերաբերում է անալիզների արդյունքներին, ապա հնարավոր է այս դեպքում դրանք այդքան էլ ինֆորմատիվ չլինենք: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա դա կարող է միայն որոշել վիրաբույժը, քանի որ ավելի հստակ պատկերացում ունի խնդրի մասին: Լեղապարկի նախքին կառուցվածքը դեղորայքային միջոցներով վերականգնել միանշանակ հնարավոր չէ, քանի որ կան արդեն օրգանական փոփոխություններ, ինչ վերաբերում է ֆունկցիային, ապա դեղորայքային միջոցներով որոշ չափով կարելի է բարելավել, սակայն լիարժեք վերականգնել չի ստացվի: Լեղապարկի քարերի դեպքում կա ևս մեկ վտանգ, հնարավոր է որ դրանք շարժվեն և խցանեն լեղածորանները և առաջացնեն դեղնուկ, քանի որ չափերով այնքան էլ մեծ չեն: Ինչևէ, նամակից պարզ է, որ Ձեզ խորհուրդ են տվել վիրահատություն, սակայն Դուք չեք ցանկանում: Իհարկե ընտրությունը Ձերն է, ուղղակի ներկայացվում է օբյեկտիվ իրավիճակը և հնարավոր բարդությունները, իսկ վերջնական որոշումը միշտ էլ հիվանդինն է:
Մհեր
31.03.2015
Մհեր
31.03.2015
Մհեր
31.03.2015
Մհեր
31.03.2015
Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի Agapi, մեղր կարելի է, եթե այն չեք օգտագործում կարագի հետ:
Agapi
14.03.2015
Մեդ-Պրակտիկ
05.03.2015
Հարգելի Malsida, բնականաբար լեղապարկի հեռացումից հետո լյարդի ծանրաբեռնվածությունը մեծանում է, և համապատասխան դիետա պահելով Դուք ազատում եք լյարդը ծանրաբեռնվածությունից: Լեղապարկի հեռացումից հետո խորհուրդ չի տրվում ընդհանրապես օգտագործել ծանր, ճարպերով հագեցած, տապակած, կծու կամ թթու սնունդ: Ցանկալի է օգտագործել ավելի դյուրամարս սնունդ:
Մեդ-Պրակտիկ
19.02.2015
Հարգելի Marine, եթե քարը գտնվում է լեղապարկում և չունի կլինիկական դրսևորումներ,ապա այն բուժելու կարիք չկա:Կարելի է համապատասխան դիետա պահել բարդություններից խուսափելու համար: Եթե քարը գտնվում է լեղուղիներում, այն առաջացնում է մի շարք բարդություններ : Նշեմ, որ մինչև 2սմ չափի խոլեստերինային քարերը հնարավոր է լուծել դեղորայքային միջոցներով: Սակայն դեղորայքային բուժումը երկար կարող է տևել: Խոլեստերինային քարերի դեպքում ցուցված է նաև հարվածային ալիքի օգնությամբ քարի մանրացումը և դուրս բերումը օրգանիզմից: Այս մեթոդը ցուցված է մինչև 3-3.5 սմ մեծության քարերի դեպքում:
Melsida
14.02.2015
Marine
06.02.2015
Մեդ-Պրակտիկ
02.02.2015
Հարգելի Անահիտ, նախ պետք է հստակցենել լեղաքարային հիվանդության կլինիկական նշանները: Գկխացավերը այնքան էլ բնորոշ չեն լեղաքարային հիվանդությանը, դրանց պատճառը այլ է: Իսկ ինչ վերաբերում է սրտխառնոցին, փսխմանը և ցավին, ապա դրանք ոչ միայն լեղաքարային հիվանդության, այլև լեղպարկի բորբոքման ախտանիշներ կարող են լինել, և խնդիրը լուծել սովորական ցավազրկողներով ցավոք հնարավոր չէ: Սրտխառնոցը և փսխումը կապված են լեղու արտահոսքի խանգարման հետ, իսկ ցավը վկայում է լեղապարկի բորբոքման և պատիճի գերձգման մասին: Տնային պայմաններում բուժում ստանալ միանշանակ ցանկալի չէ: Հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգի և ստանալ համապատասխան բուժում: Մինչ այդ վիճակը թևթևացնելու համար կարող եք օգտագործել լեղամուղ թեյ,օրինակ անթառամի, իսկ ցավերի ժամանակ սպազմոլիտիկ միջոց, օրինակ նո-շպա կամ սպազմալգոն:
Մարիամ
30.01.2015
Անահիտ
24.01.2015
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Lilit Grigoryan, լեղաքարային հիվանդության ժամանակ ընդհանրապես ցանկալի չէ օգտագործել յուղոտ և դժվարամարս սնունդ: Փորձեք օգտագործել ավելի շատ դյուրամարս սնունդ, օրինակ՝ բանջարեղեն, կանաչեղեն և միրգ:
Lilit Grigoryan
05.12.2014
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Shushanna, պարտադիր չէ, որ մարդն ընդհանուր անզգայացումով վիրահատությունից ու անզգայացումից դուրս գալուց հետո սրտխառնոց կամ փսխում ունենա: Դա խիստ անհատական է և պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով: Մեկ ամիս անց եթե սրտխառնեցներ են ի հայտ եկել, դա ամենևին էլ ընդհանուր անզգայացման հետևանքները չեն: Հետևեք հիվանդի սննդակարգին և ամեն ինչ լավ կլինի: Եթե համառորեն չանցնի, դիմել մասնագետի խորհրդատվության:
Shushanna
29.09.2014
Մեդ-Պրակտիկ
07.09.2014
Հարգելի MESROP, լեղին, ինչպես հայտնի է, արտադրվում է լյարդում և լեղային ծորաններով հավաքվում լեղապարկում: Հենց այստեղ է, որ նյութափոխանակության խանգարումների արդյունքում զարգանում է լեղաքարային հիվանդությունը: Լեղապարկը հեռացնելուց հետո խնդիրը լուծվում է: Շատ հազվադեպ լեղային քարեր կարող են լյարդում կուտակվել:
MESROP
29.08.2014
Մեդ-Պրակտիկ
25.07.2014
Հարգելի ԱՐԱՔՍՅԱ, բարև Ձեզ, Ուրդոքսա դեղը հակացուցված է կերակրող մայրերին, առավել ևս, երբ այն ընդունվում է երկարատև: Հարկավոր է խորհրդակցել դեղը նշանակող բժշկի հետ և որոշում կայացնել. եթե հնարավոր է այն փոխարինել որևէ այլ դեղով, կամ, եթե հիվանդության ընթացքը թույլ է տալիս, սպասել մինչև երեխան դուրս գա կրքով կերակրվող ժամանակահատվածից:
ԱՐԱՔՍՅԱ
23.07.2014
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Arpine, դժվարանում ենք միանշանակ պատասխան տալ, հատկապես, որ առողջությանը վերաբերող հարցերի դեպքում շատ կարևոր է բժշկի ընտրությունը և հավատըբնրա նկատմամբ: Այցելեք մեր կայքի ԲԺԻՇԿՆԵՐ էջը և փորձեք ընտրել ու գտնել Ձեր բժշկին:
arpine
07.07.2014
Մեդ-Պրակտիկ
05.06.2014
Հարգելի Լուիզա, բարև Ձեզ, գոյություն ունեն ցավազրկողներ, որոնց օգտագործումը բերում է կախվածության, առանց որի ընդունման այլև օրգանիզմը չի կարող, այդ կախվածությունն են անվանում թմրամոլություն ( նարկոմանիա), որը շատ դժվար է բուժման ենթարկվում՝ ժամանակի ընթացքում աղճատելով ու դեգրատացնելով մարդուն:
Luiza
03.06.2014
Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի shushan.gevorgyan, բարև Ձեզ, անմիջական կապ հետվիրահատական շրջանում ճնշման բարձրացման հետ՝ հավանական չէ:
shushan.gevorgyan
03.05.2014
Մեդ-Պրակտիկ
27.04.2014
Հարգելի HAMO, բարև Ձեզ, նախ կարևոր է քարերի չափը, ձևը, լեղապարկում լեղու մածուցիկությունը: Թե ինչպես վարվել, ավելի ճշգրիտ կասի մասնագետը, ով անց է կացրել հետազոտություն և գիտի վերոնշալի պատասխանները:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն